Վաղը երկար ժամանակ ջուր չի լինի


Վաղը երկար ժամանակ  ջուր չի լինի
Նոյեմբեր 25 17:48 2026

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 7:00-18:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Չարենցի, Կոստանյան, Կամոյի, Շինարարների, Ա.Խաչատրյան, Դուրյան, Սպանդարյան, Րաֆֆու, Խանջյան, Հացագործների, Երևանյան, Միքայելյան, Շահումյան, Ավետիսյան, Նար-Դոսի, Նարեկացու, Երևանյան խճուղու, Երիտասարդական, Կոճոռի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: