Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին


Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին
Նոյեմբեր 25 15:05 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ առանց ամսաթվեր կամ այլ մանրամասներ նշելու։

«Մենք պատրաստվում ենք այցին. այն նախապես համաձայնեցված էր։ Մանրամասները կհայտարարենք ավելի ուշ», - ասել է նա։

Փաշինյանը հայտարարել էր դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին։