Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ


Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
Նոյեմբեր 25 12:57 2026

Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը սեռական բնույթի գործողության ձևացում է կատարել նույն դասարանի մեկ այլ 11-ամյա աշակերտի նկատմամբ։

     

      Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ և ծաղրել վերջինիս։Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննչական բաժիններից մեկը։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։