ՀՀԿ պատվիրակությունն այս օրերին Մոսկվայում է, պատվիրակության անդամները «Հանուն ազգերի ազատության» միջազգային վեհաժողովին են մասնակցել, բարձրաձայնել բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին, ելույթներում անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային խնդիրներին։
Մոսկվայում տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ։
Այսօր ՀՀԿ ԳՄ անդամներ Էդուարդ Շարմազանովն ու Հենրիխ Դանիելյանը ՌԴ Պետական դումայում հանդիպել են ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Վիկտոր Վոդոլացկու հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև համագործակցության զարգացումը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր։












