«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջայի Թագավորություն»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրությունում նշված է․
«Պնոմ Պենի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Խի Սովաննրաթանան:
Վարչապետը Պնոմ Պենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին»:













