Քաղաքացին փորձել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ տեղափոխել մշակութային արժեքի և գեղարվեստական նշանակության նկարներ և քանդակ


Քաղաքացին փորձել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ տեղափոխել մշակութային արժեքի և գեղարվեստական նշանակության նկարներ և քանդակ
Նոյեմբեր 5 23:56 2026

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժնի ծառայողները ՀՀ Քննչական կոմիտե տեղեկություն են փոխանցել, որ այս տարվա մարտի 13-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում իրենց աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Ս. Ա.-ի անունից Մ. Ա.-ի անվամբ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանին։

«Զննման արդյունքում առաքանիում հայտաբերվել են 8 հատ նկար և 1 քանդակ։ 

Նկարների և քանդակի փորձաքննություն անցկացնելուց հետո պարզվել է, որ 7 նկարները հանդիսացել են մշակութային արժեք և նրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 20 միլիոն դրամ և այդ ամենը ունեցել է նաև գեղարվեստական նշանակություն։

ՀՀ քննչական կոմիտեից նշված նյութերը փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին»,-հայտնում է  shamshyan.com-ը;