Հայրենքը վերջնականապես կորսվում է այն ժամանակ, երբ ճշմարտությունը հայտնվում է կեղծիքի ստվերում. Հասրաթյան


Հայրենքը վերջնականապես կորսվում է այն ժամանակ, երբ ճշմարտությունը հայտնվում է կեղծիքի ստվերում. Հասրաթյան
Նոյեմբեր 5 23:41 2026

«Ժողովուրդը կարող է տանուլ տալ պատերազմ, կորցնել տարածք և, նույնիսկ, պետականություն»,-գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ շարունակելով.

«Սակայն, դա չէ ամենամեծ ողբերգությունը: Ամենադաժանն ու կործանարարն այն է, երբ այդքան կորուստներից հետո ժողովուրդը սկսում է կորցնել նաև ճշմարտությունը կեղծիքից տարբերելու կարողությունը։

 

Կորցնելով հայրենիքում ապրելու հնարավորությունը, դեռևս չի նշաակում վերջնականապես կորցնել հայրենքը…

Հայրենքը վերջնականապես կորսվում է այն ժամանակ, երբ ճշմարտությունը հայտնվում է կեղծիքի ստվերում, իսկ մարդու մեջ մեռնում է մտածելու և հիշելու կարողությունը»։