Արամ Մելիքյանն իր սոցիալական էջերում անդրադարձել է երիտասարդ կինոռեժիսոր Արթուր Սահակյանի առողջական վիճակին՝ նշելով, որ իր ընտանիքն էլ այս պահին ծանր փորձության միջով է անցնում․ նրա հայրիկը նույնպես պայքարում է քաղցկեղի դեմ։
«Երբ փորձում ենք ոգևորել, մոտիվացնել, նույնիսկ երբ մի փոքր դժվարության մասին եմ խոսում, հատկապես եթե դա ընտանիքիս է վերաբերում, լավ քլնգվում ենք։ Բայց, ամեն դեպքում, այո՛, մեր ընտանիքում էլ է քաղցկեղը։ Այս պահին մենք՝ ամբողջ ընտանիքով, նրա հետ միասին անցնում ենք շատ բարդ փուլով։ Ես հասկանում եմ՝ Արթուրի ընտանիքն ինչի միջով է անցնում։ Արթուրը շատ երիտասարդ է, և բոլոր նրանք, ովքեր կցանկանան, կարող են աջակցել նրան այս դժվարին պայքարում»,- նշել է Արամ Մելիքյանը։










