ԵԱՏՄ-ում համաձայն չեն մեր մասնաբաժնի ավելացման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ զեկույցին և դրա հետևանքներին։
«Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով»,-ասաց նախարարը։
«Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից։
Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ԵԱՏՄ-ում շարունակելու ենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ, և ԵԱՏՄ-ում մեր պարտավորություններն ամբողջ ծավալով կատարել ենք ու կատարում ենք։ Հայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ և Հայաստանը ԵԱՏՄ-ից պետք է ստանար ավելի շատ»,-ասաց Պապոյանը։










