102-րդ ռազմաբազայի մասով դժգոհություններ լսել եմ. քաղաքական դաշտում քննարկվում է դրա նպատակահարմարության հարցը. Միրզոյան


102-րդ ռազմաբազայի մասով դժգոհություններ լսել եմ. քաղաքական դաշտում քննարկվում է դրա նպատակահարմարության հարցը. Միրզոյան
Նոյեմբեր 5 13:58 2026

Ճիշտն ասած՝ չեմ տեսել տեսանյութը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ տեսանյութին՝ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը, սակայն, նշեց, որ 102-րդ ռազմաբազայի մասով դժգոհություններ էլի է լսել.

«Նայում եմ քաղաքական դաշտում քննարկվում է բազայի նպատակահարմարությունը, այդ թվում՝ նաև ֆինանսական առումով։ Սակայն եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՌԴ նախագահը սկսեց այս խոսակցությունը»։