Չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց նաև գիտեք, որ ԵԱՏՄ գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու, ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Նախկինում ասել եմ, որ հանրաքվեի առարկա այս պահին գոյություն չունի, որպեսզի մենք կարողանանք այն անցկացնել։
Որպեսզի մենք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով։
Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք, ի վերջո, 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ, որ մենք ունենք գործող օրենք»,-ասաց Փաշինյանը։










