Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ


Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Նոյեմբեր 4 23:41 2026

Տեղեկություններ են տարածվել, որ Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

 

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը։

 

«ՆԳՆ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ»,– նշել է նա։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևան այգում կոնֆետ են հյուրասիրել