Սամվել Կարապետյանի հերթական ձերբակալման նպատակն է՝ ճնշել, լռեցնել ընդդիմությանը․ Թանդիլյան


Սամվել Կարապետյանի հերթական ձերբակալման նպատակն է՝ ճնշել, լռեցնել ընդդիմությանը․ Թանդիլյան
Նոյեմբեր 4 23:20 2026

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․

«Սամվել Կարապետյանի հերթական ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների շղթայի մի մասն է կազմում, որի նպատակը մեկն է՝ ճնշել, լռեցնել ընդդիմությանը՝ իշխանության ադրբեջանահաճո քաղաքականությունը շարունակելու համար։  Դրանից անդին սա վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը հենված է բացառապես ուժային կառույցների, մարդկանց վախերի մանիպուլյացիայի և վարչական ապարատի լծակների վրա։ Բայց այդ ռեսուրսն անսահմանափակ չէ։ Դա քաջ գիտակցում է նաև Փաշինյանը, և այս վարքագիծը հենց դրա գիտակցման ապացույցն է՝ իշխանությունը կորցնելու վախի ցայտնոտ։

Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը, իսկ հետագա իրավական գործընթացը տանելու է փակուղի՝ անհիմն մեղադրանքների պատճառով։

Ժողովրդավարության հաստատումը Հայաստանում այլընտրանք չունի, և միայն ժողովրդի կողմից ազատ կամահայտնության միջոցով ընտրված լեգիտիմ իշխանությունը հնարավորություն կունենա դիմակայելու առկա մարտահրավերներին»։