Ընդդիմադիրների մեծ հավաք՝ Սամվել Կարապետյանի տանը․ բացառիկ մանրամասներ


Ընդդիմադիրների մեծ հավաք՝ Սամվել Կարապետյանի տանը․ բացառիկ մանրամասներ
Նոյեմբեր 4 22:33 2026

Irakanum.am-ի ունեցած հավաստի  տեղեկություններով` այս պահին Սամվել Կարապետյանի տանը տեղի է ունենում մեծ հավաք, որին մասնակցում են ընդդիմադիր տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդդիմադիր դաշտում սպասվող մեծ կոնսոլիդացիայի մաս կազմող քաղաքական ուժերը քննարկում են մի շարք հարցեր. առանցքայինը Հայաստանի Սահմանադրության հարցն է:

Նշենք, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հավաքվելու մասին պայմանավորվածություն ավելի վաղ էր ձեռք բերվել և պետք է տեղի ունենար այսօր, սակայն վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Սամվել Կարապետյանի տուն։ Նրան ձերբակալել են և կալանքի միջնորդություն են ներկայացրել։

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին ընդունել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Irakanum.am