Արսենյանին պարգևատրել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար


Արսենյանին պարգևատրել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար
Նոյեմբեր 3 16:30 2026

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար» և հանձնել ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշանը։

Կրծքանշանն Արսենյանին հանձնել է ՌԴ ԱԳՆ  տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Մինչ այդ նա Արսենյանի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։