Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան


Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան
Նոյեմբեր 2 23:32 2026

«Հոկտեմբերի 6-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ամուլսարի հանքավայրերից մեկում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Լիդիան Արմենիա» Ամուլսարի ՓԼ-7 տեղամասում աշխատանքային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

 

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները` բաժնի պետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ, պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 43-ամյա Հոսեյին Ք.-ն, 25-ամյա Մահդի Զ.-ն, 35-ամյա Ամիրալի Զ.-ն, մյուս կողմից՝ Շիրակի մարզում հաշվառված 49-ամյա Անդրանիկ Պ.-ն և Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Ս.-ն։

 

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության երեք քաղաքացիներ ծեծի են ենթարկել Արթուր Ս.-ին, ով դեմքի շրջանում ստացել է մարմնական վանսվածք։

 

Պարզվել է նաև, որ նշված անձանց միջև ծեծկռտուքը աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակվել է Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի սկզբնամասում՝ ոչ բնակելի հատվածում որտեղ վերջիններս ձեռքերով, ոտքերով և քարերով միմյանց են հարվածել, ինչի հետևանքով Հոսեյին Ք․-ն, Մահդի Զ․-ն և Ամիրալի Զ․-ն մարմնական վանսվածքներով նախ օգնություն են ստացել «Լիդիան Արմենիա»-ի բուժկետում, որից հետո տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ 

 

Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն»,-հայտնում է shamshyan.com-ը։