Ուզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ Վարդանյան


Ուզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ Վարդանյան
Նոյեմբեր 2 23:18 2026

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Հիմա էլ պարզվեց սահմանադրության փոփոխությունը նրա համար է, որ հայերենը լինի միակ պետական լեզու:

Մարդիկ էլ չգիտեն ինչ անեն, որ կոծկեն խայտառակությունը` իրենք ուզում են սահմանադրություն փոխել Ալիևի պահանջով:

 

Չգիտեն էլ ինչ սոուս ավելացնեն ուտեստին, որ մարդիկ մոռանան, որ այդ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խահարարն Ալիևն է:

 

Դրա համար կարծում եմ ընդդիմադիր հատվածի առաջիկա ամենակարևոր անելիքը չթողնելն է, որ Սահմանադրության մասին քննարկումները տեղափոխվեն այլ հարթություն:
Սա է ակյունաքարը ալիևյան սահմանադրության ընդնմանը խոչընդոտելու»: