«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության պատգամավորներ Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը
«Նրանք հետաքրքրվել են տուժած կնոջ առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում և իրենց աջակցությունը հայտնել նրան ու ընտանիքի անդամներին։
«Ուժեղ Հայաստանը» կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունը և ևս մեկ անգամ ընդգծում, որ Հայաստանի համար խաղաղությունը պետք է լինի առանց զիջումների»,-հայտնում են խմբակցությունից։










