Նոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը, գրում է Մեսրոպ Առաքելյանը։«Պետական գործառույթի պատվիրակման, տվյալների անվտանգության մասին երկար կարելի է խոսել, բայց այս գործընթացում կա մի կարևոր կետ։ Նոր անձնագրեր Երևան քաղաքում հնարավոր է ստանալ միայն ու միայն Երևան Մոլում և Մեգամոլում։ Միայն ու միայն։ Եվ ո՛չ անձնագրային բաժանմունքներում, որոնք շարունակելու են սպասարկել քաղաքացիներին այլ գործառույթներով։
Փաստորեն, 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի առաջին անգամ ստանա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ։ Սենց լավ չի, մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք», - նշել է նա։










