Մեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Մեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 27 14:17 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է այնպես լինել, որ ԹՐԻՓՓ-ը գործարկվի, բայց խաղաղության պայմանագիրը չստորագրվի։

«Այո՛, կարող է»,- ի պատասխան՝ ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակավ դիրքորոշում են հայտնել, որ պայմանագիրը կասկածի տակ չեն դնում։

«Այլ պատճառով հիմա Ադրբեջանն ասում է՝ չեմ ստորագրի»,- նշեց Միրզոյանը։

Նարեկ Կարապետյանն էլ հայտարարեց, որ Ադրբեջանն անիրատեսական պայմաններ է ավելացնելու։

«Մեր երկիրը քցվելու է, որովհետև Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու»,- ընդգծեց Կարապետյանը։