Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբեր 27 13:57 2026

MakaryanNews-ն այսօր հայտնել էր, որ մեղադրանք է առաջադրվել և քրեական հետապնդում է հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր, խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հաստատել են տեղեկությունը։

«Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,- նշել են դատախազությունից։