27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. Մխիթարյան


27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. Մխիթարյան
Հոկտեմբեր 27 12:35 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Հոկտեմբերի 27-ը մեր պետականության պատմության ամենացավոտ և ողբերգական էջերից է։ Այդ օրը հարված հասցվեց ոչ միայն Հայաստանի պետական ու քաղաքական ղեկավարությանը, այլև մեր պետության ապագայի նկատմամբ ժողովրդի հավատին։

27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում։

Խոնարհումս հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին»։