Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը


Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Հոկտեմբեր 24 14:36 2026

Նոյեմբերի 27-ին Երևանում կկայանա Mix Fight 59 խառը մենամարտերի մրցաշարը։ «Սպորտի կառավարման կենտրոնի» մարզադահլիճում կայանալիք մրցաշարի ընթացքում կկայանա 11 մենամարտ MMA-ի ու K1-ի կանոններով, իսկ շոոուն կեզրափակվի 4 մարզիկների մասնակցությամբ K1-ի գրան Պրի մրցաշարով, որի հաղթողը պայմանագիր կստորագրի աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի՝ Ճապոնիայի K1-ի գրան պրիի հետ։ Mix Fight 59-ի մասնակից բոլոր մարզիկների անունները հայտնի կդառնան առաջիկայում։