ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է


ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է
Հոկտեմբեր 24 11:56 2026

Հոկտեմբերի 25-ին մի քանի համայնքում կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ ԿԸՀ-ից հիշեցնում են, որ  նախընտրական քարոզչությունն ավարտվել  է հոկտեմբերի 23-ին ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։

«Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։

Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։

Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»,- նշված է ԿԸՀ հայտարարության մեջ։