Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգեցին


Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգեցին
Հոկտեմբեր 23 19:45 2026

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը:

Դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարեց դատախազի միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, «կարող է խոչընդոտել նախաքննությանը»։

Ռոբերտ Քոչարյանին   մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման», «պաշտոնեական լիազորությունների չարաշահման» և «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու» մեջ։