«Իշխանությունները վախեցած են, գիտեն, որ «Ուժեղ Հայաստանը» շատ մեծ շանսեր ունի Ստեփանավանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լենա Մաթևոսյանը՝ անդրադառնալով Ստեփանավանում իրենց ուժի համայնքապետի թեկնածուի, իրենց կուսակիցների ու աջակիցների ձերբակալություններին։
Ըստ նրա, այսօր էլ շարունակվում են գործողությունները, իրենց տեղեկություններով, ևս ձերբակալվածներ կան։
«Իշխանությունը շատ լավ տարբերակ է գտել՝ ձերբակալում են բոլոր պատասխանատու անձանց, թիմակիցներին, առաջին համարի թեկնածուին, ընտրության օրը մի փոքր վարչական ռեսուրս են կիրառում, ընտրությունից մեկ օր անց խոսում են «ժողովրդավարական հաղթանակի» մասին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, իշխանությունները գիտեն՝ ում թիրախավորել, ձերբակալել, որ կարողանան պրոցեսին վնասել։
««Ուժեղ Հայաստանի» թիմով այսօր Ստեփանավանում ենք, կոչ եմ անում ստեփանավանցիներին՝ ակտիվ լինեն, մասնակցեն ընտրությանը, ցույց տան իշխանությանը, որ այսպիսի բռնապետական համակարգերը պետք է տապալել»,- ասաց Լ.Մաթևոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։










