Կարծում եմ՝ 2027-28 թվականների ընթացքում պետք է ստորագրենք Խաղաղության պայմանագիրը. Փաշինյան (Տեսանյութ)


Կարծում եմ՝ 2027-28 թվականների ընթացքում պետք է ստորագրենք Խաղաղության պայմանագիրը. Փաշինյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 22 13:33 2026

 Կարծում եմ՝ 2027-28 թվականների ընթացքում պետք է ստորագրենք Խաղաղության պայմանագիրը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Այս տարի դժվար հասցնենք»,-կատակեց Փաշինյանը։

 Նա ավելացրեց, որ այդ մասով պետք է աշխատեն Ադրբեջանի հետ։

 «Սա թող չմեկնաբանվի, որ ես ասում եմ՝ պետք է կենտրոնանանք Խաղաղության համաձայնագրի վրա, ուրեմն Թրիփփ-ը պետք է սպասի։ Ո՛չ, մեկը մյուսի հետ կապ չունի»,-հավելեց նա։