Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում


Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում
Հոկտեմբեր 22 15:01 2026

ԱԱԾ-ից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզում հայտնված ադրբեջանցի հովիվը վերադարձվել է: ԱԱԾ-ից Aysor.am-ին հորդորեցին, որ հարցը գրավոր ուղղենք իրենց:

Նշենք՝ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան

Հիշեցնենք, որ  ԱԱԾ-ն այսօր հաստատել է, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: 

Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։