Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանուն


Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանուն
Հոկտեմբեր 2 22:17 2026

Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն։

Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Կիպրոսի հավաքականի։

Խաղի 9-րդ րոպեին  հաշիվը բացեց Կիպրոսի հավաքականի անդամ Լեոնիդաս Կոնոմիսը, 31-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Անդրոնիկոս Կակուլիսը։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով 3-րդն է 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակում։ Կիպրոսի հավաքականը 4 միավոր ունի և 2-րդն է, իսկ առաջատարը Չեռնոգորիայի ընտրանին է՝ 100 տոկոսանոց արդյունքով (3 խաղ, 3 հաղթանակ)։