Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ 4 վիրավորներից երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները


Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ 4 վիրավորներից երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Հոկտեմբեր 20 15:11 2026

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Ժամը 22։10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան։

Shamashyan.com-ի փոխանցմամբ,  վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով, վիրավորներից երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։