Չեմ ուզում ձեզ սարքեմ Զաքարյան Իշխանի հետ հավասար, ուղղակի հարց եմ տալիս՝ եղե՞լ է կոռուպցիա, թե՞ ոչ. Մանուկյանը՝ ՔՊ-ի թեկնածուին


Չեմ ուզում ձեզ սարքեմ Զաքարյան Իշխանի հետ հավասար, ուղղակի հարց եմ տալիս՝ եղե՞լ է կոռուպցիա, թե՞ ոչ. Մանուկյանը՝ ՔՊ-ի թեկնածուին
Հոկտեմբեր 20 17:11 2026

«Վերահսկիչ պալատը բոլոր տեղերը մտնում, ստուգում և դուրս է գալիս։ Եղել եք 12 տարի պատասխանատու պաշտոնի՝ ասեք, եղե՞լ է  կառուպցիա, թե՞ ոչ։ Ուղիղ հարց ենք տալիս՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ։ Եթե եղել է, ինչո՞ւ նստած չեք, եթե եղել է, դուք կապ չեք ունեցել, ինչի՞ համար չեք գնում ու հաղորդում ներկայացնում»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարցներն ուղղեց Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանին, ում այդ պաշտոնում առաջադրել է ՔՊ-ն։

Նա շարունակեց. «Չեմ ուզում ձեզ սարքեմ Զաքարյան Իշխանի հետ հավասար, ձեզ ուղղակի հարց եմ տալիս՝ եղե՞լ է կոռուպցիա, թե՞ ոչ»։

Կարեն Առուստամյանն ասաց. «Ես միայն պաշտպանում եմ իմ անցած ճանապարհը, մասնագիտական սկզբունքները։

Բերեք հստակ օրինակներ, փաստեր, որոնք կապ ունեն իմ աշխատանքի, պարտականությունների հետ»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։