ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել


ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել
Հոկտեմբեր 20 15:44 2026

ԵԱՏՄ անդամ երկրները, միջազգային իրավունքին համապատասխան, կարող են որոշում կայացնել ժամանակավորապես կասեցնելու Հայաստանի մասնակցությունը Միությանը՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիսկերը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում։

«Ըստ կանխատեսումային գնահատականների՝ ԵԱՏՄ-ին մասնակցության կասեցումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների վատթարացմանը։ Հայաստանի համախառն ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ կնվազի ավելի քան 55%-ով. Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանումը կկրճատվի ավելի քան 65%-ով, իսկ ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծումը՝ գրեթե կիսով չափ»,- ասված է փաստաթղթում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջկառավարական խորհրդի անդամները ներկայացրել են զեկույց՝ Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։