Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. Իրանագետ


Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. Իրանագետ
Սեպտեմբեր 12 10:40 2026

«Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործել։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ Մոխա քաղաքի և հենց նեղուցի կենտրոնում գտնվող Մայյուն կղզու վրա վերջին օրերին «Անսարալլահի» լիակատար վերահսկողության սահմանումից հետո, իսկ ավելի վաղ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությամբ Թեհրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային բեռնափոխադրումների և առևտրի երկու խոշոր զարկերակների՝ աննախադեպ կերպով մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։

«Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ»,-գրում է փորձագետը։