Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց


Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց
Հոկտեմբեր 20 19:13 2026

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց: Որպես հիմնավորում՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։

Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նախատեսված է քննել «ՀԸ» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոց կալանքը  երկարաձգելու միջնորդությունը։ Միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը,սակայն   Սեդրակ Քոչարյանի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցի քննության վերաբերյալ դատական նիստը չկայացավ։

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նույն մեղադրանքով է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրանք ձերբակալվել են օգոստոսի 25-ին։