ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային


ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային
Սեպտեմբեր 9 10:50 2026

 

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հանդիպել է միջազգային մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային։ Հանդիպման ընթացքում ՀԹՖ նախագահը հետաքրքրվել է թենիսիստուհիների մարզավիճակով, առաջիկա մրցաշարերի ծրագրերով և մարզումային գործընթացով։ Վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած Ալինա Չարաևան նշել է, որ ուրախ է միջազգային մրցաշարերում Հայաստանը ներկայացնելու համար, և դա իր համար մեծ պատասխանատվություն է։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև թենիսիստուհիների՝ Հայաստանում մարզական հավաքներ անցկացնելու հնարավորությունը։ Վարդան Զաքարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել, որպեսզի թենիսիստուհիները այցն ու մարզական հավաքները Հայաստանում լինեն շարունակական։