«Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեզ հետ, արդեն միայն քաղաքականություն չէ։ Այն ավելի խորն է և բազմաշերտ»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը:
«Այսօրվա հայկական հասարակության մեջ կարելի է տեսնել մի քանի զուգահեռ գործընթացներ, որոնցից առաջինը՝ հոգեբանական հյուծումն է։
Այդպիսի հասարակությունն անընդունակ է ընտրություն կատարել իրականի գնահատմամբ։Ավելի հաճախ նա ընտրում է նրան, ով խոստանում է ամեն ինչ, բայց տալիս ոչինչ կամ՝ հաճախ, հերթական նվաստացում»։










