Փաշինյանն ուղղակի հաստատեց՝ ինքը պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին, որը կխրվի Հայաստանի թիկունքին․ Խաչատրյան


Փաշինյանն ուղղակի հաստատեց՝ ինքը պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին, որը կխրվի Հայաստանի թիկունքին․ Խաչատրյան
Հոկտեմբեր 16 23:58 2026

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նախորդ օրվա՝ առանց անկլավ, առանց էքսկլավ Հայաստանի և Ադրբեջանի տեսլականը, բացարձակապես չի նշանակում, թե իրենք Ալիևի հետ ունեն ինչ-որ մի համաձայնություն, թե Տիգրանաշենը կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, իսկ Ադրբեջանին կանցնի Արծվաշենը։ Ո՛չ, Փաշինյանն ուղղակի հաստատեց, որ ինքը պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին, որը կխրվի Հայաստանի թիկունքին, իսկ Ադրբեջանը Հայաստանին կտա մի փոքրիկ ելուստ«զ»,- այս մասին հայտարարում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը փորձել է իր նախորդ օրվա հայտարարությունն ավելի լղոզել։

«Ինչքա՞ն կլինի այդ սեպը, ինչքա՞ն կլինի ելուստը, չհիմնավորեց, չասեց։ Ասաց՝ դե մի քիչ աջ, մի քիչ ձախ, կբերենք Հայաստանին ավելի մոտ, Տիգրանաշենը կտանեն Ադրբեջանին ավելի մոտ։ Ի՞նչ տրամաբանությամբ, ինչո՞ւ․․․։ Կա գյուղ, օրինակ՝ Արծվաշենը, ինչի՞ ես Արծվաշենը մոտ բերում, ինչքա՞ն ես մոտ բերում։ Չէ, ուղղակի դա իր նահանջի ռազմավարությունն էր, այլապես որևէ տրամաբանություն չկա»,- շարունակեց պատգամավորը։