Ես չէի կարող ԱՄՆ-ում առիթը բաց թողնել և չբարձրաձայնեի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և անձանց մասին. Լենա Մաթևոսյան


Ես չէի կարող ԱՄՆ-ում առիթը բաց թողնել և չբարձրաձայնեի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և անձանց մասին. Լենա Մաթևոսյան
Հոկտեմբեր 16 22:36 2026

«ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում հիմնականում խոսվում էր հայ-ամերիկայն հարաբերությունների մասին, բայց ես չէի կարող առիթը բաց թողնել և չբարձրաձայնեի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և անձանց մասին»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը՝ տեղեկացնելով որ սեպտեմբերի 26-հոկտեմբերի 10-ը գտնվել է ԱՄՆ-ում, կոնգրեսի կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում «Օրենսդիր մարինների գործունեությունը ԱՄՆ-ում» ծրագրով։

Նա նշեց, որ ՀՀ ԱԺ պատգամավորներին ծրագիրը հնարավորություն է տալիս այցելել ԱՄՆ, տեսնել թե այնտեղ ինչպես է աշխատում համակարգը, ծանոթանալ և փորձի փոխանակում իրականացնել։

Մաթևոսյանը տեղեկացրեց, որ Վաշինգտոնում հանդիպել են Ջոն Ուիլսնի , Ադամ Շիֆի և Դիանա Տուտիի աշխատակազմերի և կոնգրեսմենների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց որ մեկնել են նաև Նյու Հեմշիր նահանգ և ծանոթացել նահանգային կառավարման մեխանիզմներին և ՏԻՄ մարմինների աշխատանքին։

«Կոնգրեսի գրադարանում հանդիպեցինք մեր հայրենակցին՝ Խաչատուրին, ով 6 տարի շարունակ աշխատում է այնտեղ և նա մեզ ցույց տվեց թե ինչպիսի հայկական մատյաններ են պահվում գրադարանում, որոնցից մեկը 1321 թվականի Ավետարան էր»,-տեղեկացրեց ընդդիմադիր պատգամավորը։