Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում


Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում
Օգոստոս 31 15:40 2026

Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16 ամյա Մհեր Ղարիբյանը փայլուն ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։

 

Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։

 

Այս հաղթանակը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն մարզական, այլև խորհրդանշական առումով։ Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում, իսկ մրցանակաբաշխության ընթացքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը։

 

Մրցաշարին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մարզիկներ՝ պայքարելով իրենց քաշային կարգերում լավագույն արդյունքի համար։ Մհերը դժվար և մրցակցային մենամարտերում կարողացել է առավելության հասնել Վրաստանը ներկայացնող մրցակցի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։