«Էս կյանքը բարության մասին է, իսկ այն մարդիկ, որ երբեք իրենց նեղություն չեն տվել ուրիշներին ժպիտ պարգեւելու համար, իրենք չեն իմանա թե ինչ է լավություն անել առանց ակնկալիքների, առանց եթե-ների ու բայց-երի…»,-գրում է արցախից բռնագաղթած Նանար Պողոսյանը՝ շարունակելով.
«Ու կյանքն էնքան հետաքրքիր բան է, որ մեր լավ ու վատ արարքները միշտ մեզ է վերադառնում բումերանգի պես։Գիտե՞ք, ծառը, որ ծառ է, երբ կտրում ես երկար տարիներ տակառը չի չորանում, քանի որ կողքի առողջ ծառերի արմատները սնուցում են փոխանցում հիվանդ ծառի արմատներին, որպեսզի այն չմահանա։
Իսկ մենք մարդիկս ի՞նչ ենք անում մեր շուրջը գտնվող կարիքի մեջ գտնվող մարդկանց համար։Կան 2 տեսակի մարդիկ՝
1. ՍՐՏԱՑԱՎ, ովքեր կան ցանկացած բարի եւ Աստվածահաճո գործում։
2. ԱՆՏԱՐԲԵՐ, ովքեր միշտ տեսնում են դիմացինի ցավը, բայց միշտ փախչում են բարի գործից կամ չնկատելուն են տալիս, նախընտրելով միմիայն սեփական ԵՍ-ը։
Պարոն Արթուր Վանեցյանն այն մարդն է, ով 1000-ավոր կյանքեր է փրկել, ով մշտապես կարիքավորի, բազմազավակի, տեղահանվածի, զոհվածի, հաշմանդամի, միայնակ մարդկանց ընտանիքների ու գիտելիքի կողքին է՝ լուռ, չափազանց համեստ ու չափազանց անկեղծ։
Ու սրանք խոսքեր չեն, այլ իմ աչքով տեսած փաստեր։
Նա այն մարդն է, ում ամեն անգամ հանդիպելուց ուզում եմ անվերջ շնորհակալություն հայտնել, ասել, որ հպարտ եմ, որ ճանաչում եմ իրեն, ասել, որ նա տարբեր է բոլորից իր էությամբ, իր ազնվությամբ, իր սրտացավությամբ, իր մարդ տեսակով…
Ասել, որ այն մարդն է, ում խոսքը 100% գործ է։
Շնորհակալ եմ, որ կաք պարոն Վանեցյան ու մշտապես լույս եք սփռում Ձեր շուրջը…
Շնորհակալ եմ նաև այն մեծ վստահության համար, որ ունեք իմ հանդեպ, հավատացեք Ձեզ երբեք հուսախաբ չեմ անելու, լինելու եմ Ձեր կողքին ՄԻՇՏ, որովհետեւ Ձեր կողքին լինել նշանակում է լինել բարության, հավատարմության, ազնվության ու սրտացավության կողքին:
Ու երանի Ձեզ բոլորը մոտիկից ճանաչեին այնպես, ինչպես որ ես։
Դեպի նոր ու Աստվածահաճո գործեր…»։










