«Շատ շոյող է, երբ դիմացի խմբակցության պատգամավորներն այդքան բծախնդրորեն արձանագրում են մեր ելույթները»,-խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ ՔՊ խմբակցության պատգամավորները իրենց ելույթներում պատասխանում են ընդդիմադիրների ելույթների դրույթներին։«Նույնիսկ գայթակղություն էր առաջանում ասել՝ ներողություն, բա ԱԺ արձանագրային բարժնի հացը ինչո՞ւ եք խլում»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ասաց որ սխալվել է իր ելութոյւմ 1.5 տարի հայտարարելից, պետք է ասեր կես տարի։
«Բայց այդ դեպքում բարի եղեք դուք էլ ասել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը 2020 թ հուլիսի 5-ին հայտարարեց, թե ՍՈՒ-30 ինքնաթիռներն անցել են մարտական հերթապահության՝ պաշտպանելով մեր օդային տարածքի անխոցելիությունը; Բա առանց հրթիռների, էդ ի՞նչ մարտական հերթապահության մասին է խոսքը»,- հարցրեց Խաչատրյանը։
Անդրադառնալով 2018 թվականին նախորդող տարիների հետ ՀՀ ռազմական բյուջեի չափը համեմատելու ՔՊ-ականների ելույթներին՝ Խաչատրյանն ասաց. «2017 թվականի համեմատ դոլարն արժեզրկվել է, եթե հետ գնանք՝ 1.4 մլրդը (2026 թ ռազմական բյուջեն) դառնում է 1 մլրդ դոլար։ Եթե նայենք զենքի համաշխարհային գների փոփոխությունը՝ պայմանավորված ռուս-ուկրաինական, ամերիկաիրանական և իրանաիսրայելական հակամարտությամբ, ապա զենքի գները մեկին՝ հինգ թանկացած կլինեն։ Այսինքը 1.4 մլրդ դոլարն մոտ 200 մլն դոլար է 10 տարի առաջվա գներով»,- հայտարարեց Արթուր Խաչատյանը։










