Գերիների, պահվող անձանց հարցն ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա վստահեցրել է, որ այդ աշխատանքը երբեք չի դադարում:
«Եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել, տպավորություն է եղել, որ կառավարությունը բան չի անում, բայց մեկ էլ հանկարծ վերադարձել են հերթական գերիները: Մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք, այնպես էլ կաշխատենք»,- ասել է նա:










