Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ


Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ
Օգոստոս 2 14:40 2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության 158–րդ հոդվածի համաձայն, նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական էր ներկայացրել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։