Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա


Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա
Հոկտեմբեր 24 16:19 2026

«Աերոֆլոտ» ավիաընկերության Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում։ Sputnik Արմենիային տեղեկությունը հաստատեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

SU 1995 չվերթը նախատեսված էր առավոտյան 05։30-ին, բայց ինքնաթիռը մեկնել է 08։04-ին և «Շերեմետևո» օդանավակայանի փոխարեն վայրէջք է կատարել Օմսկում։

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի՝ ուշացումով են իրականացվելու նաև «Ազիմուտ», «FlyOne», «Աերոֆլոտ» ավիաընկերությունների Երևան-Մոսկվա թռիչքները, ինչպես նաև «Աերոֆլոտ» և «FlyOne» ավիաընկերությունների դեպի Կրասնոդար և Սոչի չվերթերը։