Բաքվի վերաքննիչ դատարանում հայերի բողոքների քննությունն ավարտվել է


Բաքվի վերաքննիչ դատարանում հայերի բողոքների քննությունն ավարտվել է
Հուլիս 31 23:56 2026

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այսօր կայացած նիստում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ չեղյալ հայտարարելու ստորին դատարանի դատավճիռը և արդարացնելու իրեն։ Մյուս գերիները ևս իրենց անհամաձայնությունն են հայտնել առաջադրված մեղադրանքներին։