Երևանի կենտրոնում ստորգետնյա մալուխ է կարճմիացումից պայթել


Երևանի կենտրոնում ստորգետնյա մալուխ է կարճմիացումից պայթել
Հուլիս 31 22:00 2026

«Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների»,-գրում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը՝ շարունակելով.

«Տեսանյութում՝ ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։

Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»։