ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը դադարեցվել է։
«Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով և չեն կասեցվել: Քանի որ «Մուլտի Սթուն» ընկերությունը չի աշխատում և քարի մատակարարումն այդ ընկերությունն է իրականացնում, դրա հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, բայց գլոբալ շինարարությունը դադարեցված չէ»,-Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանել է Տոնոյանը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե շուրջ մեկ շաբաթ է՝ շինարարությունը կանգ է առել, քանի որ արձանի կառուցման համար օգտագործվող տրավերտինը մատակարարող «Մուլտի Սթուն» ընկերությունը չի գործում՝ քննչական մարմնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառով:










