ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ « Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ, շնորհավորարում եմ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և պետությանը։
Այս օրը մեզ հիշեցնում է, որ պատմությունը փոխվում է, երբ ժողովուրդը պահանջում է ազատություն, իրավունք և արժանապատվություն։
1789 թվականին Բաստիլի գրավմամբ սկիզբ առած Ֆրանսիական հեղափոխությունը դարձավ ոչ միայն Ֆրանսիայի ազատության խորհրդանիշ, այլև համաշխարհային պատմության կարևորագույն շրջադարձերից մեկը՝ ճանապարհ հարթելով այն արժեքների համար, որոնք այսօր էլ համամարդկային նշանակություն ունեն՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։
Հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը՝ հիմնված արժեքների և փոխադարձ վստահության վրա, եղել և մնում է մեր երկրների հարաբերությունների ամուր հիմքերից մեկը։
Կրկին անգամ շնորհավորելով Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և հավատարմություն այն սկզբունքներին, որոնք դարեր շարունակ ոգեշնչել են աշխարհի բազմաթիվ ժողովուրդների։










