Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Վարդանյան


Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Վարդանյան
Հուլիս 14 11:39 2026

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․ «Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվող էգ սպիտակ առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից։

 

Հուլիսի 7-ին, դեպքից անմիջապես հետո, առաջարկել եմ հրատապ գումարել Կառավարման խորհրդի նիստ՝ դեպքի հանգամանքները քննարկելու և պատասխանատվության հարցը պարզելու համար։ Սակայն նիստը նշանակվեց միայն հուլիսի 16-ին։

 

 

Չսպասելով Կառավարման խորհրդի նիստին՝ հուլիսի 9-ին դեպքի վերաբերյալ իմ բոլոր հարցերն ու առաջարկությունները պաշտոնապես հասցեագրել եմ Երևանի քաղաքապետին։ Նամակը հրապարակում եմ կից։

 

Ինձ համար նման ողբերգությունը պահանջում էր անհապաղ, պատասխանատու և բազմակողմանի մասնագիտական արձագանք։ Քանի որ դա տեղի չունեցավ, որոշեցի դուրս գալ Կառավարման խորհրդի կազմից»։