«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ


«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
Հուլիս 6 23:45 2026

Հունիսի 26-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է, և կողմերը միմյանց վրա քարեր են նետում։ Քիչ անց տեղեկություն է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի՝ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ։

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշենի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Երևանի բնակիչ 25-ամյա Արգիշտի Հ.-ն է։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Արգիշտի Հ.-ն Դավիթաշեն 4-րդ փողոցի 2/5 շենքի բակի ավտոկայանատեղիում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է անծանոթ երեք անձանց հետ, որոնցից մեկը քարով հարվածել է նրա գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Բացի այդ՝ վնասվել է նաև նրան պատկանող ավտոմեքենայի աջ անվաթևը (կրիլոն)՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի նյութական վնաս։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։